Պորտուգալիայի գավաթի կիսաեզրափակչում «Սպորտինգը» հաղթեց «Պորտուին»՝ 1-0: Միակ գոլը 56-րդ րոպեին խփեց հարձակվող Վիկտոր Դյոկերեշը։
Վիկտորը խփեց իր 40-րդ գոլը այս մրցաշրջանում ակումբի և հավաքականի կազմում:
Ընդհանուր առմամբ, հարձակվողը բոլոր մրցաշարերում ակումբի կազմում խփել է 31 գոլ և կատարել 6 արդյունավետ փոխանցում։ Բացի այդ, Շվեդիայի հավաքականի կազմում անցկացրած 6 խաղում նա դարձել է 9 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Ընդհանուր՝ 50 արդյունավետ գործողություն այս մրցաշրջանում։
Եզրափակչի երկրորդ մասնակիցը կորոշվի հունվարի 8-ին կայանալիք «Բենֆիկա»-«Բրագա» հանդիպմանը։