Գերմանիայում դահուկորդուհին «Երկու գիշերվա տուր» մրցույթի փուլում հաղթանակի համար որպես պարգև ստացել է շամպուն և ցնցուղի գել։ Այս մասին հայտնում է BR 24-ը:
Գերմանացի Սելինա Ֆրայթագը՝ հաղթելով Գարմիշ-Պարտենկիրխենի որակավորման փուլում, որպես պարգև ստացել է ցնցուղի գել, շամպուն և չորս սրբիչ:
Մինչդեռ տղամարդկանց նույն փուլում հաղթողները ստանում են 3200 եվրո դրամական պարգև, ինչը բողոքի ալիք է առաջացրել: ARD հեռուստաալիքի մեկնաբան Սվեն Հաննավալդը ուղիղ եթերում քննադատել է կազմակերպիչներին՝ պարգևների անհամապատասխանության համար: