Ա Սերիայի նորեկ «Կոմոն» որոշել է ձմռանն ուժեղացնել թիմի կազմը՝ էլիտայում տեղը պահպանելու համար։
Այժմ թիմը 18 միավորով 16-րդն է մրցաշարային աղյուսակում։
«Կոմոն» իր համար ռեկորդային՝ 12 միլիոն եվրոյով ձեռք է բերել «Բետիսի» 19-ամյա վինգեր Ասանե Դիաոյի տրանսֆերը։
Բացի այդ, ակումբն այսօր ձևակերպել է նաև «Անտվերպենի» ֆրանսիացի դարպասապահ Ժան Բուտեի տրանսֆերը՝ 2 միլիոն եվրոյով։