Լոնդոնի «Արսենալի» նախկին հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, որն այժմ հանդես է գալիս «Ալ-Կադիսիայում», պատասխանել է այն հարցին, թե ով կամ ինչ է պետք «զինագործներին» տիտղոսներ նվաճելու համար։
«Ես», — պատասխանել է Օբամեյանգը The Athletic-ին:
«Արսենալը» 20 խաղում վաստակել է 40 միավոր և Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում այժմ զբաղեցնում է երկրորդ տեղը: Միկել Արտետայի գլխավորությամբ «զինագործները» նվաճել են Անգլիայի գավաթը և Անգլիայի երկու սուպերգավաթը: Անցած մրցաշրջանը «Արսենալը» ավարտել է մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում՝ երկու միավորով զիջելով չեմպիոնական տիտղոսը նվաճած «Մանչեսթեր Սիթիին»:
Մեկ տարի առաջ «Զինագործները» նույնպես զբաղեցրել էին երկրորդ տեղը: