«Լիվերպուլի» հոլանդացի պաշտպան Վիրջիլ վան Դայկի ապագան շարունակում է մնալ անորոշ։
Relevo-ի հաղորդմամբ՝ 33-ամյա պաշտպանի գործակալները կապվել են Մադրիդի «Ռեալի» հետ և հայտնել, որ հոլանդացին պատրաստ է ամռանը տեղափոխվել «սերուցքայինների» ճամբար։
Սակայն մադրիդյան ակումբը հրաժարվել է այս հնարավորությունից։ Նշվում է, որ վան Դեյկն այժմ մոտ է «Լիվերպուլի» հետ պայմանագիրը երկարաձգելուն։ Հոլանդացին մերսիսայդյան ակումբում հանդես է գալիս 2018 թվականից՝ «Սաութհեմփթոնից» տեղափոխվելուց հետո։
Ընթացիկ մրցաշրջանում Վիրջլը «կարմիրների» կազմում անցկացրել է 25 հանդիպում, որոնցում դարձել է 2 գոլի հեղինակ։