«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահն այս մրցաշրջանում Անգլիայի Պրեմիեր լիգայի 19 խաղում արդեն խփել է 18 գոլ և կատարել 13 գոլային փոխանցում։ Երեկ եգիպտացին գրավել է «Մանչեսթեր Յունայթեդի» (2:2) դարպասը և իր անունը գրել Պրեմիեր լիգայի պատմության մեջ։
«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասը խփած գոլը Սալահի համար 175-րդն էր Պրեմիեր լիգայում, և այս ցուցանիշով նա հավասարվել է «Արսենալի» ֆրանսիացի լեգենդար հարձակվող Թիերի Անրիին։ Ընդհանուր առմամբ, նրանք երկուսն էլ այժմ զբաղեցնում են 7-րդ տեղը Պրեմիեր լիգայի ռմբարկուների ցուցակում։
Սալահի հաջորդ թիրախը Ֆրենկ Լեմպարդն է, ով ունի 177 գոլ: Ցուցակը գլխավորում է Ալան Շիրերը՝ 260 գոլով: