Անգլիայի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում արդյունավետ հանդիպում անցկացրին «Ֆուլհեմն» ու «Իպսվիչը»։ Թիմերը հանդիպումն ավարտեցին ոչ-ոքի (2-2):
Հետաքրքիր է, որ երկրորդ խաղակեսում թիմերը Պրեմիեր լիգայի անսովոր նվաճման հասան։
«Ֆուլհեմը» գոլ խփեց 69-րդ րոպեին, սակայն «Իպսվիչը» պատասխանեց ընդամենը երկու րոպե անց՝ 71-րդ րոպեին։ Երկու գոլերն էլ գրանցվեցին 11 մետրանոցներով։
Սա Պրեմիեր լիգայում երկու 11 մետրանոցից գրանցված գոլերի միջև ամենակարճ տարբերությունն է, ինչ սկսվել է հաշվարկվել նման վիճակագրություն: