Մոսկվայի «Լոկոմոտիվը» հանդիպում է անցկացրել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Նաիր Թիկնիզյանի ներկայացուցչի հետ՝ համագործակցության երկարաձգման վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է Metaratings.ru-ն։
Բանակցությունների ընթացքում սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել, որ կողմերը կվերադառնան բանակցություններին 2024/25 մրցաշրջանի ավարտից հետո։ Թիկնիզյանի պայմանագրի ժամկետը «Լոկոմոտիվի» հետ ավարտվում է 2026 թվականի ամռանը։
25-ամյա Նաիրը հանդես է գալիս «երկաթուղայինների» կազմում 2021 թվականից։ 2024/25 մրցաշրջանում նա մասնակցել է Ռուսաստանի առաջնության 16 հանդիպման՝ խփելով երկու գոլ։ Transfermarkt-ի գնահատականներով ֆուտբոլիստի մոտավոր արժեքը կազմում է 6 միլիոն եվրո։