«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կրկին խոսել է ընթացիկ մրցաշրջանում թիմի խնդիրների և դրանց առաջացման պատճառների մասին՝ նշելով այդ ամենի գլխավոր մեղավորին։
«Ես չափազանց ազնիվ եմ ինքս ինձ հետ և ընդունում եմ, որ հիմնական պատճառը ես եմ: Դա խաղացողները չեն: Նրանք մի փոքր թուլացել են, բայց դա բնական գործընթաց է, որը նկատվում էր նախորդ մրցաշրջանից: Ես պետք է լուծում գտնեի, ես պետք է այլ կերպ վարվեի, բայց ես դա չարեցի, դրա համար էլ մենք հայտնվեցինք այս իրավիճակում»,- ասել է Գվարդիոլան:
«Քաղաքայինները» Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակում 6-րդն են։ Գվարդիոլայի թիմը 20 տուրից հետո ունի 34 միավոր։
ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․