«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյան կարող է հեռանալ կատալոնական ակումբից։ հայտնում է Fichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնայի» ղեկավարությունը ցանկանում է միջոցներ հայթայթել ամառային տրանսֆերային պատուհանի համար, ուստի պատրաստ է վաճառել Ռաֆինյային։ Ենթադրվում է, որ ստացված եկամուտը կուղղվի «Բավարիայի» գերմնացի կիսապաշտպան Ջամալ Մուսիալային, կամ Բիլբաոյի «Ատլետիկի» իսպանացի հարձակվող Նիկո Ուիլյամսի տրանսֆերին:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» արդեն փորձել է ձեռք բերել Ուիլյամսին 2024 թվականի ամռանը, սակայն գործարքն այդպես էլ չիրականացավ։
Ընթացիկ մրցաշրջանում Ռաֆինյան «կապտանռնագույնների» կազմում մասնակցել է 25 հանդիպման՝ դառնալով 17 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։