Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն երկարատև բացակայությունից հետո կրկին խաղադաշտում է։ Ուրուգվայցի կենտրոնական պաշտպանը, որը 2024 թվականի ամռանը Կոպա Ամերիկայի խաղերի ժամանակ լուրջ ազդրային վնասվածք էր ստացել, վերադարձել է ավելի քան հինգ ամիս վերականգնման գործընթացից հետո։
Արաուխոն իր վերջին հանդիպումը «Բարսելոնայի» կազմում անցկացրել էր 2024 թվականի մայիսի 19-ին՝ Լա Լիգայի նախավերջին տուրում, երբ թիմը դեռ գլխավորում էր Խավի Էրնանդեսը։
Ֆուտբոլիստի վերադարձը խաղադաշտ տեղի ունեցավ այսօր՝ հունվարի 4-ին, «Բարբաստրոյի» դեմ խաղում։ Հանսի Ֆլիկը նրան վստահեց թիմի ավագի թևկապը։
Վերադարձի մեկ այլ ուրախ լուր էր նաև Անսու Ֆատիի խաղադաշտ դւորս գալը։ Երիտասարդ հարձակվողը վերջին անգամ խաղացել էր 2024 թվականի նոյեմբերի 21-ին՝ «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղում։ Վերջինս փոխարինեց Ռոբերտ Լևանդովսկուն։