«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվան ասել է, որ թիմը դուրս է մնացել Պրեմիեր լիգայի չեմպիոնական մրցավազքից։
«Ես կասեի, որ Պրեմիեր լիգայի տիտղոսն անհնարին չէ, քանի որ ֆուտբոլում անհնարին ոչինչ չկա, բայց այս պահին «Մանչեսթեր Սիթին» լիովին դուրս է տիտղոսների համար պայքարից: Սա հաստատ է։ Մեզ համար արդեն ուշ է։ Մարդիկ միշտ ասում են, որ մինչև հունվար չես կարող հաղթել առաջնությունը, բայց կարող ես բաց թողնել այն, իսկ այս մրցաշրջանում իրականությունն այն է, որ մենք դա բաց թողեցինք»,- Սիլվայի խոսքերն է մեջբերում Goal-ը։
«Մանչեսթեր Սիթին» այժմ զբաղեցնում է Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի վեցերորդ հորիզոնականը: