Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Գաբրիել Բարբոսան, ով ավելի շատ հայտնի է որպես Գաբիգոլ, «Ֆլամենգոյից» տեղափոխվել է «Կրուզեյրո»։
Նա նոր ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2028 թվականը։ 28-ամյա ֆուտբոլիստը «Կրուզեյրոյին» միացել է ազատ գործակալի կարգավիճակով։
Բրազիլիայի հավաքականի կազմում Գաբրիելն անցկացրել է 18 հանդիպում և դարձել 5 գոլի հեղինակ։
Ավելի վաղ նա հանդես է եկել նաև «Սանթոսում» և Միլանի «Ինտերում»։