Կոտ դ’Իվուարի հավաքականի կենտրոնական կիսապաշտպան Սեկո Ֆոֆանան համալրել է «Ռենի» կազմը, հաղորդում է ֆրանսիական ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ 29-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է 4,5 տարով։ «Ալ Նասրի» ֆուտբոլիստի տրանսֆերի գումարը, ըստ Transfermarkt-ի, կազմել է 20 մլն եվրո։
Ֆոֆանան Սաուդյան Արաբիայի թիմի է տեղափոխվել 2023 թվականի ամռանը, սակայն վերջին տարին վարձավճարով անցկացրել է «Ալ Իտիֆակում»:
Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 15 հանդիպման։ Կոտդիվուարցին արդեն հանդես է եկել Ֆրանսիայի առաջնությունում՝ «Լանսում» (2020-2023 թթ.):