Անգլիայի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի վերջին խաղում «Արսենալը» լոնդոնյան փոքրիկ դերբիի շրջանակում արտագնա հաղթանակ տարավ «Բրենտֆորդի» նկատմամբ (3։1):
«Զիագործների» կազմում գոլերով աչքի ընկան Գաբրիել Ժեզուսը, Միկել Մերինոն և Գաբրիել Մարտինելին։ Տանտերերի միակ գոլը հեղինակեց Բրայան Մբեումոն։
Այս խաղից հետո «Արսենալը» վաստակած միավորների քանակը հասցրեց 39-ի և բարձրացավ 2-րդ հորիզոնական։ «Բրենտֆորդը» 24 միավորով 12-րդն է։
ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․