UFC-ի լեգենդար մրցավար Ջոն Մաքարթին խոսել է թեթև քաշային կարգում Իսլամ Մախաչևի և Արման Ծառուկյանի առաջիկա տիտղոսային մենամարտի մասին։
«Նրանց առաջին մենամարտը շատ լավն էր։ Երկուսն էլ ժամանակի ընթացքում ավելի լավն են դարձել։ Ծառուկյանը միանշանակ կարող է խնդիրներ ստեղծել խաղաճևի համար։ Մրցավարը համոզված է, որ ռևանշ մենամարտը մեծապես դուր կգա խառը մենամարտերի սիրահարներին ամբողջ աշխարհում»,- Ջոն Մաքարտիի խոսքը մեջբերում է Weighing In-ը։
Նշենք, որ մինչ դիմակայության մեկնարկը 33-ամյա Մախաչևը արդեն երեք անգամ հաջողությամբ պաշտպանել է տիտղոսը։ 28-ամյա Ծառուկյանի համար սա կլինի կարիերայի ամենաաղմկահարույց մենամարտը։ Նա նախկինում երբեք չեմպիոնական գոտու չի հավակնել UFC-ում։
Ծառուկյանի և Մախաչևի միջև ռևանշ մենամարտը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 18-ին UFC 311 մրցաշարում։