«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը չի բացառել, որ թիմը ընթացիկ մրցաշրջանի արդյունքներով կարող է դուրս մնալ Պրեմիեր լիգայից։
«Կարծում եմ, որ դա հնարավոր է: Մենք պետք է անկեղծ լինենք մեր երկրպագուների հետ»,- Ամորիմի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը:
Ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» ԱՊԼ-ի 19 տուրերից հետո զբաղեցնում 14-րդ հորիզոնականը։ Այս պահին 7 միավոր է բաժանում մանկունիանցիներին վտանգավոր գոտուց։
Վերջին անգամ «կարմիր սատանաներ» Պրեմիեր լիգայից դուրս են մնացել 50 տարի առաջ՝ 1973/74 մրցաշրջանում։
ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․