Չեմպիոնշիփում հանդես եկող «Պլիմութ Արգայլը» հայտարարել է Անգլիայի հավաքականի նախկին խաղացող, Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի հաղթող Ուեյն Ռունիի՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին։
«Ակումբը հաստատում է, որ գլխավոր մարզիչ Ուեյն Ռունիի հետ փոխադարձ համաձայնության ենք եկել՝ նրա հեռանալու վերաբերյալ: Ռունիի հետ ակումբից կհեռանան մարզչի օգնական Մայք Ֆելանը և առաջին թիմի մարզիչ Սայմոն Այրլանդը։
Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Ուեյնին և նրա թիմին բոլոր ջանքերի համար և մաղթել նրանց ամենայն բարիք ապագայում: Ակումբն այս փուլում այլ մեկնաբանություն չի անի, իսկ թիմի նոր գլխավոր մարզչի մասին կհայտարարենք շուտով»,- ասվում է ակումբի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
Չեմպիոնշիփի մրցաշարային աղյուսակում «Պլիմութը» վերջին տեղում է։ Ակումբը 22 խաղից հետո վաստակել է ընդամենը 18 միավոր։