«Չելսիի» պաշտպան Մարկ Կուկուրելյան մեկնաբանել է լոնդոնյան թիմի՝ «Իպսվիչ Թաունից» Անգլիայի առաջնության 19-րդ տուրի խաղում (0:2) կրած պարտությունը:
«Սա այն խաղերից էր, որում մենք բազմաթիվ պահեր ստեղծեցինք, բայց չկարողացանք օգտվել դրանցից և, ցավոք, երկու հեշտ գոլ բաց թողեցինք:
Մենք հիասթափված ենք, բայց չենք կարող հուսալքվել և պետք է շատ աշխատենք հաջորդ խաղի համար։ Այս ամիսը բարդ էր, քանի որ մենք շատ խաղեր ենք անցկացրել, և հիմա պետք է առաջ նայենք և փորձենք վերադառնալ հաղթանակներին:
«Իպսվիչի» դեմ խաղում մեր բախտը չբերեց, բայց դա երբեմն պատահում է ֆուտբոլում: Կարծում եմ, որ մենք պարզապես պետք է կենտրոնանանք դրականի վրա և շարունակենք քրտնաջան աշխատել:
Որպես թիմ, մենք երբեք քթներս չենք ցցում, երբ հաղթում ենք, և անկում չենք ապրում, երբ պարտվում ենք: Սա մնում է անփոփոխ, և մենք պարզապես պետք է հավատարիմ մնանք, շարունակենք քրտնաջան աշխատել, և ես վստահ եմ, որ արդյունքները նորից կգան»,- Կուկուրելյայի խոսքերն է փոխանցում ակումբի մամուլի ծառայությունը։