«Բարսելոնայի» ուրուգվայցի կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոն չի տեղափոխվի «Յուվենտուս»: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի համաձայն՝ կատալոնական ակումբը արդեն տեղեկացրել է «Յուվենտուսին», որ չի պատրաստվում դիտարկել Արաուխոյի վերաբերյալ որևէ առաջարկ։
Ընթացիկ մրցաշրջանում պաշտպանը դեռ խաղադաշտ դուրս չի եկել, քանի որ լուրջ վնասվածքից հետո շարք է վերադարձել դեկտեմբերի կեսերին։
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ թուրինյան ակումբը մտադիր է հունվարին վարձակալել 25-ամյա ուրուգվայցուն, իսկ հետո բանակցել ամբողջական տրանսֆերի գնման վերաբերյալ։