«Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդն ամփոփել է տարին: Նրա խոսքով՝ «քաղաքայինները» կշարունակեն բոլոր ջանքերը գործադրել հաջորդ օրացուցային տարում։
«Վերելքներ ու վայրէջքներ, բայց միշտ մեր տղաների հետ: 2025-ին մենք կշարունակենք միասին ներդնել բոլոր ջանքերը»,- գրել է Հոլանդը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Անցկացրած 19 խաղից հետո «Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 31 միավորով զբաղեցնում է հինգերորդ տեղը։ Հաջորդ տուրում Պեպ Գվարդիոլայի սաները կխաղան «Վեսթ Հեմի» հետ։ Խաղը կկայանա հունվարի 4-ին: