Անգլիայի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմը» սեփական հարկի տակ մարտական ոչ-ոքի խաղաց «Վուլվերհեմփթոնի» հետ (2:2)։
«Գայլերի» կազմում հանդիպման հաշիվը 7-րդ րոպեին բացեց Հվան Հի-Չանը։ «Խթանների» կազմում 5 րոպե անց հաշիվը հավասարեցրեց Ռոդրիգո Բենտանկուրը, իսկ 45+3-րդ ր Բրենան Ջոնսոնը առաջ մղեց տանտերերին։ Խաղի վերջնական հաշիվը 87-րդ րոպեին ձևակերպեց Ստրանդ Լարսենը՝ վերականգնելով հաշվի հավասարակշռությունը։
Այս խաղից հետո «Տոտենհեմը» վաստակած միավորների քանակը հասցրեց 24-ի և այժմ 11-րդն է։ «Վուլվերհեմփթոնը» 16 միավորով 17-րդն է։
ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․