«Մանչեսթեր Յունայթեդի» եզրային հարձակվող Մարկուս Ռաշֆորդին ցանկանում են վաճառել ոչ թե նրա բարձր աշխատավարձի պատճառով, ինչպես նախկինում հայտնում էին ԶԼՄ-ները, այլ կարգապահական կանոնները խախտելու համար: Այս մասին հայտնում է The Athletic-ի լրագրող Էնդի Միթենը:
«Յուրաքանչյուր նախորդ մարզիչ խնդիրներ է ունեցել Մարկուս Ռաշֆորդի հետ: Ես խոսել եմ նրանց հետ այս մասին: Նրանք գաղտնի կերպով ինձ պատմել են այն, ինչ տեղի է ունեցել դեռ տարիներ առաջ:
«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է վաճառել Ռաշֆորդին նրա աշխատավարձի պատճառով՞: Ոչ: Ես կարծում եմ, որ գլխավոր մարզիչը մեծ դերակատարություն ունի այս հարցում: Ամորիմն անում է ամեն ինչ այնպես, ինչպես ցանկանում է: Ամորիմը ժպտացող «մարդասպան» է և կարգապահության կողմնակից», — ասել է Միթենը talkSPORT-ի եթերում:
Հիշեցնենք, որ Ռաշֆորդը վերջին մի քանի խաղերում չէր ընդգրկվել «Մանչեսթեր Յունայթեդի» հայտացուցակում: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է նրան վաճառել այս ձմռանը: