«Մանչեսթեր Սիթին» կարող է 50 միլիոն եվրո վճարել «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Մարտին Սուբիմենդիի համար 2025 թվականի հունվարին: Այս մասին հայտնում է Football Insider-ը։
Աղբյուրի համաձայն, եթե իսպանացի ֆուտբոլիստը համաձայնի հեռանալ «Ռեալ Սոսյեդադից», ապա «Մանչեսթեր Սիթիին» լուրջ մրցակցություն է սպասվում այլ ակումբներից: «Սիթին» դիտարկում է Սուբիմենդիին որպես վնասվածք ստացած Ռոդրիին փոխարինող։
Այս մրցաշրջանում Սուբիմենդին բոլոր մրցաշարերում մասնակցել է 21 հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 60 միլիոն եվրո: