Այսօր՝ դեկտեմբերի 27-ին Դուբայում կայացած Global Soccer Award մրցանակաբաշխություն ժամանակ «Ալ-Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատասխանել է ապագայում մարզիչ դառնալու մասին հարցին։
«Ոչ, ես չեմ պատրաստվում մարզիչ դառնալ։ Սակայն չեմ բացառում, որ ապագայում կարող եմ ֆուտբոլային ակումբի սեփականատեր դառնալ»,- ասել է Ռոնալդուն։
Նշենք, որ 39-ամյա խաղացողը մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու» և «Մերձավոր արևելիք լավագույն խաղացող» անվանակարգերում հաղթողի կոչմանը։