Մադրիդի «Ռեալը» ծրագրում է 2025 թվականին ուժեղացնել ձախ պաշտպանի դիրքը։ «Սերուցքայինների» առաջնահերթ թեկնածուն Մյունխնի «Բավարիայի» կանադացի պաշտպան Ալֆոնսո Դեյվիսն է։
Սակայն մադրիդյան գրանդն ունի նաև այլընտրանքային տարբերակներ։ Դրանցից մեկը «Ինտերի» իտալացի պաշտպան շ Ֆեդերիկո Դիմարկոն է։ Այս մասին հայտնում է FCInterNews-ը։
Պաշտպանի գործող պայմանագրի ժամկետը «Ինտերի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը: Նշվում է, որ «Ներաձուրին» ցանկանում են նոր պայմանագիր կնքել Դիմարկոյի։
Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա խաղացողը «օձերի» կազմում մասնակցել է 19 հնդիպման՝ դառնալով 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը իտալացու տրանսֆերային արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո։