Անգլիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Մոլինե» մարզադաշտում 0։2 հաշվով զիջեց «Վուլվերհեմփթոնին»։
«Կարմիր սատանաները» նախ երկրորդ խաղակեսի սկզբնամասում մնացին 10 ֆուտբոլիստով․ երկրորդ դեղին քարտի պատճառով խաղադաշտից հեռացվեց կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը։
Առաջին գոլը խփվեց 58-րդ րոպեին։ Անկյունայինն իրացնելու ժամանակ աչքի ընկավ Մաթեուս Կունյան։ Բրազիլացին սուր անկյունից անակնկալի բերեց «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Անդրե Օնանային։
Երկրորդ խաղակեսին ավելացված 9-րդ րոպեին տանտերերը երկրորդ գնդակն ուղարկեցին Ռուբեն Ամորիմի գլխավորած թիմի դարպասը։ Գոլ խփեց Հվան Հի Չանը։
Հանդիպման ֆոտոշարքը
Բրունո Ֆերնանդեշի հեռացումը
Կունյայի փայլուն գոլը
Երկրորդ գոլը
Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակն այս խաղերից հետո