Այս րոպեներին ընթանում է Անգլիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի հանդիպումը, որում միմյանց հետ մրցում են «Մանչեսթեր Սիթին» և «Էվերթոնը»։ Թիմերը խաղում են Մանչեսթերի «Էթիհադ» մարզադաշտում։
Հանդիպման հաշիվը բացվել է խաղի 14-րդ րոպեին. գոլի հեղինակ է դարձել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվան:
⚽️ GOAL 🏴 | Manchester City 1-0 Everton | Bernardo Silvapic.twitter.com/IVL41Rjieq
— Goals Xtra (@GoalsXtra) December 26, 2024
«Մանչեսթեր Սիթին» Անգլիայի առաջնության 2024/2025 մրցաշրջանի 7-րդ տեղում է։ Թիմը 17 խաղում վաստակել է 27 միավոր։ «Էվերթոնը» 16 խաղից 16 միավորով 15-րդ տեղում է։ «Լիվերպուլը» 16 խաղից հետո 39 միավորով առաջին տեղում է։