Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, Անգլիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում կհանդիպեն «Մանչեսթեր Սիթին» ու «Էվերթոնը»։ Թիմերը կխաղան Մանչեսթերի «Էթիհադ» մարզադաշտում:
Հանդիպումը կմեկնարկի ժամը 16:30-ին, իսկ թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմերով՝
«Մանչեսթեր Սիթի»՝ Օրտեգա, Ականջի, Գվարդիոլ, Լյուիս, Ակե, Կովաչիչ, Սիլվա, Ֆոդեն, Դոկու, Սավիո, Հոլանդ:
«Էվերթոն»՝ Պիկֆորդ, Քոուլման, Տարկովսկի, Բրանտվեյթ, Միկոլենկո, Գուեյ, Մանգալա, Դուկուրե, Հարիսոն, Նդիայե, Կալվերտ-Լյուին:
«Մանչեսթեր Սիթին» Անգլիայի առաջնության 2024/2025 մրցաշրջանի 7-րդ տեղում է։ Թիմը 17 խաղում վաստակել է 27 միավոր։ «Էվերթոնը» 16 խաղից 16 միավորով 15-րդ տեղում է։ «Լիվերպուլը» 16 խաղից հետո 39 միավորով առաջին տեղում է։