«Ֆեներբահչեն» ցանկանում է ձեռք բերել Քևին Դե Բրույնեին: 33-ամյա բելգիացի ֆուտբոլիստի և «Մանչեսթեր Սիթիի» միջև գործող պայմանագիրը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։
Ըստ Fanatik-ի՝ թուրքական ակումբը ցանկանում է փորձել ձեռք բերել կիսապաշտպանին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, սակայն պատրաստ է սպասել մինչև ամառ։
Ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն կա նաև Սաուդյան Արաբիայում և MLS-ում։
Այս մրցաշրջանում Քևին դե Բրույնեն Պրեմիեր լիգայի 10 խաղում դարձել է 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։