Կիսապաշտպան Օսկարը տեղափոխվել է բրազիլական «Սան Պաուլու», հայտնում է ակումբի կայքը։
33-ամյա բրազիլացին, ով 2017 թվականից հանդես էր գալիս չինական «Շանհայ Պորտի» («Շանհայ ՍԻՊԳ») կազմում, պայմանագիր է կնքել մինչև 2027 թվականի ավարտը։
Օսկարը իր կարիերան սկսել է «Սան Պաուլուում», այնուհետև տեղափոխվել է «Ինտերնասիոնալ», իսկ Եվրոպայում հանդես է եկել լոնդոնյան «Չելսիի» կազմում։ «Չելսիի» հետ նա դարձել է Անգլիայի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի լիգայի, Անգլիայի գավաթի և լիգայի գավաթի հաղթող։ «Շանհայի» կազմում Օսկարը երեք անգամ դարձել է Չինաստանի չեմպիոն, հաղթել երկրի Գավաթն ու Սուպերգավաթը։ Բրազիլիայի հավաքականի կազմում, որի համար նա անցկացրել է 48 խաղ, Օսկարը դարձել է 2013 թվականի Կոնֆեդերացիաների գավաթի հաղթող։