TodoFichajes պարբերականի հաղորդմամբ՝ «Լաս Պալմասը» կապ է հաստատել Մադրիդի «Ռեալի» հետ՝ Էնդրիկի հնարավոր վարձակալության վերաբերյալ։
Ի պատասխան՝ ակումբը մերժում չի լսել։ Մադրիդում ցանկանում են սպասել մինչև հունվարի կեսերը՝ երիտասարդ հարձակվողի վերաբերյալ որոշում կայացնելու համար։
Ընթացիկ մրցաշրջանում Էնդրիկը«արքայական ակումբի» կազմում մասնակցել է 15 հանդիպման, որոնցում խփել է 2 գոլ և 1 դարձել գոլային փոխանցման հեղինակ։
Ավելի վաղ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոստացել էր , որ 2025 թվականին բրազիլացին ավելի շատ հնարավորություններ կունենա իրեն դրսևորելու։