Իտալիայի առաջնության 17-րդ տուրում «Ուդինեզեն» արտագնա խաղում բավականին անսպասելիորեն հաղթեց «Ֆիորենտինային»՝ 2։1 հաշվով։ Խաղից հետո տեղի ունեցավ զավեշտալի միջադեպ։
Հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը պատահմամբ մի փոքր այլ ձևակերպումով հարց է ուղղել գլխավոր մարզիչ Կոստա Ռունյիչին թիմի՝ եվրագավաթներին մասնակցելու մասին։ Ի պատասխան այդ հարցի՝ լրագրողը ստացավ բավականին օրիգինալ պատասխան։
— Ի՞նչ է ձեզ պակասում՝ Եվրոպայում հայտնվելու համար։
— Մենք արդեն իսկ Եվրոպայում ենք, ամենագեղեցիկ պետություններից մեկում։ Հաջո՛րդ հարցը։