Մկների հետքեր են հայտնաբերել «Մանչեսթեր Յունայթեդի» տնային մարզադաշտի՝ «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտի սննդի կրպակներում և կորպորատիվ գոտիներում։
Աղբյուրի տեղեկություններով՝ սանիտարական տեսչությունն հայտնաբերել է կրծողների հետքեր սննդի կրպակներում և առաջին հարկի կորպորատիվ սենյակներում: Սակայն սննդի անմիջական պատրաստման վայրերում մկների հետ կապված խնդիրներ չեն եղել:
Տեսուչները ակումբի սանիտարական վարկանիշը նվազեցրել են չորս աստղից՝ դարձնելով երկու: Մկների խնդիրը լուծելու կանխարգելիչ միջոցառումներ «Օլդ Թրաֆորդում» իրականացվում են շաբաթական 4-5 անգամ:
Միևնույն ժամանակ նշվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» տարիներ շարունակ աշխատում է վնասատուների դեմ պայքարի ծառայությունների հետ: 2015 թվականին «կարմիր սատանաները» արդեն բախվել էին կրծողների ներխուժմանը, որոնք նույնիսկ նկատվել էին անձնակազմի գրասենյակներում։