«Բարսելոնայի» կիսապաշտպան Դանի Օլմոն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ կատալոնական ակումբից։ Այս մասին հայտնում է Diario Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ Բիլբաոյի «Ատլետիկը», Մադրիդի «Ատլետիկոն» և «Սևիլյան» ճնշում են գործադրում Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասի վրա, որպեսզի «Բարսելոնային» թույլ չտա գրանցել Օլմոյին: Նշվում է, որ եթե «կապտանռնագույնները» չկարողանան գրանցել իսպանացուն, ապա նա կստանա ազատ գործակալի կարգավիճակ։
Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա ֆուտբոլիստը «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 15 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2030 թվականի կեսերը: