«Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը բացառիկ նվաճման է հասել Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության մեջ։
32-ամյա ֆուտբոլիստը դարձել է Պրեմիեր լիգայի պատմության առաջին խաղացողը, որը Սուրբ Ծննդից առաջ երկնիշ ցուցանիշ է գրանցել ինչպես գոլերի, այնպես էլ գոլային փոխանցումների հաշվարկում։
Անգլիայի Պրեմիեր լիագյի ընթացիկ մրցաշրջանում Սալահը մերսիսայդցիների կազմում անցկացրած 16 խաղում դարձել է 15 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։