«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմն ակումբի ղեկավարության համար կազմել է երեք խաղացողների ցուցակ, որոնց գնումը 2025 թվականին կարող է «փոխել ակումբի ճակատագիրը»։ Այս մասին հայտնում է TEAMtalk-ը։
Աղբյուրի համաձայն՝ պորտուգալացի մասնագետն այս ցուցակում ընդգրկել է «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենին, որը մինչև այս մրցաշրջանի ավարտը վարձավճարով հանդես է գալու «Գալաթասարայում», «Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոյին և «Սաութհեմփթոնի» վինգեր Թայլեր Դիբլինգին։
Ընդգծվում է, որ այս երեք ֆուտբոլիստների գնումը «Մանչեսթեր Յունայթեդի» վրա կարող է 200 միլիոն եվրո արժենալ։