Իսպանացի մասնագետ Խաբի Ալոնսոն, որը գլխավորում է Լևերկուզենի «Բայերը», գերմանական Բունդեսլիգայի 75 հանդիպումներից 50-ում հաղթել է գլխավոր մարզչի պաշտոնում։
Միայն «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան է Գերմանիայի առաջնությունում ավելի արագ հասել 50 հաղթանակի նշագծին (61 հանդիպում)։ Այս մասին հայտնում է Opta Sport-ը։
Երեկ՝ դեկտեմբերի 21-ին, լևերկուզենյան ակումբը գերմանական Բունդեսլիգայի 15-րդ տուրի խաղում 5։1 հաշվով հաղթել է «Ֆրայբուրգին»։ Գերմանիայի առաջնության 15 խաղից հետո Խաբի Ալոնսոյի թիմը վաստակել է 32 միավոր և զբաղեցնում է երկրորդ տեղը՝ առաջատար Մյունխենի «Բավարիային» զիջելով չորս միավորով։
Գվարդիոլան Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչն է եղել 2013-ից 2016 թվականներին։