«Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուն կարող է վերջին ամիսներն նցկացնել «Սան Սիրոյում»: Այս մասին հայտնում է Fichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ պորտուգալացին իրեն այլևս երջանիկ չի զգում «ռոսոներիի» կազմում և պատրաստ է լքել իտալական ակումբը։ Նշվում է, որ որ Լեաուն պատրաստ է պայմանագիր կնքել «Բարսելոնայի» հետ և ավելի քան երբևէ մոտ է Կատալոնիայի մայրաքաղաք տեղափոխվելուն: Կատալոնական ակումբում ևս դեմ չեն այս գործարքի կայացմանը։
Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա խաղացողը «Միլանի» կազմում մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը պորտուգալացու տրանսֆերային արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո։