Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս պարտվեց «Ասթոն Վիլային» (1:2):
Առաջին խաղակեսում տանտերերի կազմում հանդիպման հաշիվը 16-րդ րոպեին բացեց Ջոն Դուրանը, որն էլ 65-րդ րոպեին կրկնապատկեց Մորգան Ռոջերսը։ «Քաղաքայինների» կազմում միակ գոլը 90+3-րդ րոպեին հեղինակեց Ֆիլ Ֆոդենը։
Այս խաղից հետո «Ասթոն Վիլան» վաստակած միավորների քանակը հասցրեց 28-ի և մրցաշարային աղյուսակում շրջանցեց «Մանչեսթեր Սիթիին»։
ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․