«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մեյսոն Մաունթը կրկին վնասվածք է ստացել և այս տարի այլևս դուրս չի գա խաղադաշտ։ Ֆուտբոլիստը դիմել է երկրպագուներին։
Նա խոստովանել է, որ դժվարանում է բառերով արտահայտվել, թե որքան հիասթափված է հերթական վնասվածքից հետո։ Միաժամանակ Մաունթն ընդգծել է, որ երբեք չի հանձնվելու։
«Դժվար է բառերով նկարագրել, թե որքան հիասթափված եմ այս պահին։ Դուք, հավանաբար, տեսաք իմ դեմքի արտահայտությունը, երբ դա տեղի ունեցավ։ Ես արդեն գիտեի, թե ինչ է դա նշանակում։
«Յունայթեդի» երկրպագուներ, գուցե դուք դեռ շատ լավ չեք ճանաչում ինձ, բայց մի բան կարող եմ երաշխավորել՝ ես երբեք չեմ հանձնվի և չեմ կորցնի հավատս։
Ես այս մասին նախկինում էլ եմ ասել, բայց կկրկնեմ՝ ես շարունակելու եմ աշխատել ամբողջ ուժով, հաղթահարելու եմ այս բարդ շրջանը և չեմ կանգնելու, մինչև չհասնեմ իմ նպատակին», — գրել է Մեյսոն Մաունթը։
Ռուբեն Ամորիմը հայտնել էր, որ Մաունթը, ով բաց էր թողել Լիգայի գավաթի խաղը «Տոտենհեմի» դեմ, դուրս է մնացել առնվազն մի քանի շաբաթով։