Ա Սերիայի 17-րդ տուրում «Միլանը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթեց մրցաշարային աղյուսակի վերջնամասում գտնվող «Վերոնային» (1:0):
«Ռոսոներիի» կազմում հանդիպման միակ և հաղթական գոլը 56-րդ րոպեին հեղինակեց Տիջանի Ռեյնդերսը։
Այս խաղից հետո «Միլանը» վաստակած միավորների քանակը հասցրեց 26-ի և շարունակում է ընթանալ 7-րդ հորիզոնականում։ «Վերոնան» 15 միավորով 17-րդն է։
Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․