«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին կարող է հեռանալ ամերիկյան թիմից և տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»։
Ինչպես տեղեկացնում է Tuttosport-ը, «Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան չափազանց հետաքրքրված է արգենտինացու տրանսֆերով։ Իսպանացին ցանկանում է վարձակալել Մեսսիին մինչև մրցաշրջանի ավարտը, որպեսզի բարելավի անգլիական թիմի ելույթը։ Նշվում է, որ «Ինտեր Մայամիի» համասեփականատեր Դեյվիդ Բեքհեմը պատրաստ է բաց թողնել խաղացողին, եթե նա ցանկանում է ուժերը փորձել Անգլիայում:
Լիոնել Մեսսին «Ինտեր Մայամի» է տեղափոխվել 2023 թվականի ամռանը ֆրանսիական ՊՍԺ-ից ազատ գործակալի կարգավիճակով։ Այս ընթացքում արգենտինացի ֆուտբոլիստն ակումբի կազմում անցկացրել է 39 խաղ, որոնցում դարձել է 34 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ։