«Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը որոշել է իր ապագան կատալոնական ակումբում։
Ըստ Sport.es-ի՝ 17-ամյա ֆուտբոլիստը հավատարիմ է «Բարսելոնան»: Յամալի համար «Բարսելոնան» իր կյանքի ակումբն է, ուստի նա որոշել է երկարաձգել պայմանագիրը «բլաուգրանայի» հետ:
Յամալը «Բարսելոնայի» գլխավոր թիմում հանդես է գալիս 2023 թվականից։ Ֆուտբոլիստի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականը։ Այս պահին նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 150 միլիոն եվրո։
Այս մրցաշրջանում Յամալը բոլոր մրցաշարերում անցկացրած 21 խաղում դարձել է 6 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։