«Տոտենհեմն» Անգլիայի Լիգայի գավաթի քարորդ եզրափակիչում սեփական հարկի տակ 4-2 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»։
Տանտերերի կազմում դուբլ ձևակերպեց Սոլանկեն, մեկական անգամ աչքի ընկան Կուկուշևսկի ու Սոնը։ Հարավկորեացի ֆուտբոլիստը մրցակցի դարպասը գրավեց անկյունայինից ուղիղ հարվածով։
Հյուրերի կազմում գոլերը հեղինակեցին Զիրկզեն, Դիալոն ու Էվանսը։
Ավելի վաղ կիսաեզրափակիչ էին դուրս եկել նաև «Արսենալը», «Նյուքասլը» և «Լիվերպուլը»։