«Բարսելոնան» բանակցություններ է վարում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ՝ կապված 27-ամյա վինգեր Մարկուս Ռեշֆորդի և 27-ամյա կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի փոխանակման հնարավորության վերաբերյալ։
Այս մասին հայտնում է TEAMtalk-ը՝ El Nacional-ին հղում անելով։
Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը կարծում է, որ դե Յոնգը կարող է ուժեղացնել թիմի կիսապաշտպանությունը։
Միաժամանակ, պորտուգալացի մասնագետը ցանկանում է, որ Ռեշֆորդը հեռանա «Մանչեսթեր Յունայթեդից», ինչի արդյունքում հարձակվողի ծառայություններն առաջարկվել է «Բարսելոնային»։