«Բարսելոնայի» մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել թիմի իսպանացի հարձակվող Լամին Յամալի առողջական վիճակի վերաբերյալ, որը վնասվածք էր ստացել Իսպանիայի առաջնության 17-րդ տուրի՝ «Լեգանեսի» դեմ խաղում (0:1):
«Հիմնական թիմի խաղացող Լամին Յամալը հարված է ստացել աջ կոճին կիրակի օրը՝ դեկտեմբերի 15-ին, «Լեգանեսի» դեմ խաղի ժամանակ։ Երեկ՝ երկուշաբթի անցկացված թեստերը ցույց են տվել, որ խաղացողը 1-ին աստիճանի կոճի կապանների վնասվածք է ստացել: Սպասվում է, որ Լամինը բաց կթողնի 3-4 շաբաթ»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ։
Ընթացիկ մրցաշրջանում 17-ամյա խաղացողը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 21 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է 6 գոլ և կատարել 12 արդյունավետ փոխանցում։
Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: Transfermarkt-ը երիտասարդ խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 150 միլիոն եվրո։