«Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալը նշել է, թե ինչի է ցանկանում հասնել մինչև 21 տարեկան դառնալ։
«Մինչև 21 տարեկան իմ նպատակն է հաղթել աշխարհի առաջնությունը Իսպանիայի հետ, Չեմպիոնների լիգան և ևս երկու Լա Լիգա «Բարսայի» հետ:
Եթե ես հաղթեմ Չեմպիոնների լիգան, ապա ավելի մեծ հնարավորություն կունենամ «Ոսկե գնդակը» նվաճելու»,- Յամալի խոսքերն է մեջբերում Tuttosport-ը։
Ընթացիկ մրցաշրջանում 17-ամյա խաղացողը կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 21 հանդիպման` դառնալով6 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։