Գործակալ Ժորժե Մենդեշը, որը ներկայացնում է «Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալի շահերը, պատասխանել է իր հաճախորդի ապագայի մասին հարցին։
«Յամալը, անկասկած, պատրաստվում է երկարաձգել պայմանագրի ժամկետը «Բարսելոնայի» հետ, նա այս ակումբի երկրպագու է»,- Մենդեշի խոսքերն է մեջբերում BBC-ն։
17-ամյա իսպանացու գործող պայմանագրի ժամկետը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը, իսկ տրանսֆերային արժեքը գնահատվում է 150 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում Յամալը 21 հանդիպում է անցկացրել «կապտանռնագույնների» կազմում՝ դառնալով 6 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։