«Բարսելոնան» Լա լիգայի 17-րդ տուրում սեփական հարկի տակ սենսացիոն պարտություն կրեց «Լեգանեսից» (0:1), սակայն ամեն ինչ այսքանով չավարտվեց կատալոնական ակումբի համար։
Ակումբի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ թիմի առաջատարներից մեկի՝ Լամին Յամալի մոտ ախտորոշվել է կոճի սալջարդ։
17-ամյա խաղացողի վերականգնման ստույգ ժամկետը չի նշվել, բայց սպասվումէ, որ նա նվազագույնը բաց կթողնի մոտ 3-ից 4 շաբաթ:
Ընթացիկ մրցաշրջանում Յամալը «կապտանռնագույնների» կազմում անցկացրած 21 խաղում դարձել է 6 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։
Նշվում էր, որ Լամինը հաստատ բաց կթողնի «Ատլետիկոյի» դեմ հաջորդ տուրի հանդիպումը։